• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայաստանի դեսպանը մասնակցեց Diplomat Magazine-ի համատեղ առցանց մամուլի ասուլիսին

20 մայիսի, 2020
Հայաստանի դեսպանը մասնակցեց Diplomat Magazine-ի համատեղ առցանց մամուլի ասուլիսին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս․թ․ մայիսի 20-ին դեսպան Տիգրան Բալայանը մասնակցեց Diplomat Magazine պարբերականի կողմից կորոնավիրուսի և դրա հետևանքների վերացման դեմ միջազգային պայքարին նվիրված համատեղ առցանց մամուլի ասուլիսին, որի բանախոսներն էին Նիդերլանդներում Չինաստանի, Ամերիկայի Միացյալ նահանգների, Հայաստանի  և Իտալիայի դեսպանները։

Իր ներածական խոսքում Տիգրան Բալայանը շնորհակալություն հայտնեց  Diplomat Magazine-ի թիմին, որն այսպիսի յուրօրինակ հարթակի միջոցով համախմբել է դեսպաններին՝ կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած աննախադեպ մարտահրավերների վերաբերյալ իրենց տեսակետներն ու փորձառությունը հանրությանը փոխանցելու համար։ 

Դեսպանը հանգամանալից անդրադարձ կատարեց համավարակով պայմանավորված Հայաստանում արտակարգ դրության հաստատման ռեժիմին, կորոնավիրուսի հետագա կանխարգելման ուղղությամբ կառավարության ընդունած ռազմավարությանը, իրականացվող սոցիալական ծրագրերին,  արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների հայրենիք վերադարձի ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Դեսպանն առանձնահատուկ կարևորեց համավարակի ամբողջ ընթացքում միջազգային համագործակցության շնորհիվ գործընկեր երկրների կողմից Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցությունը։ Այս համատեքստում դեսպանը շնորհակալություն հայտնեց Չինաստանին և ԱՄՆ՝ համավարակի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու համար։

Կարևորելով միջազգային հանրության միասնականությունն ու համերաշխությունը COVID-19 համավարակի համաշխարհային մարտահրավերի դեմ պայքարում և այդ առումով պետությունների կողմից պատասխանատու վարքագծի դրսևորումը՝ դեսպան Բալայանը լրատվամիջոցների ուշադրությունը հրավիրեց Հայաստանի անմիջական հարևանությամբ՝ Ադրբեջանում, ընդդիմադիր ուժերի և լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ ահագնացող ճնշումներին, ինչպես նաև՝ ԼՂ շփման գծում և ՀՀ հետ սահմանին հրադադարի ռեժիմի պարբերական խախտման դեպքերին՝ հակառակ ՄԱԿ-ի ԳԽ և Հռոմի Պապի՝ համաշխարհային հրադադար հաստատելու կոչերին։ Ավելին, համաճարակի պայմաններում Ադրբեջանը՝ միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտմամբ, Արցախի հետ շփման գծի երկայնքով 10000 զինվորականների ներգրավմամբ զորավարժություններ է  անցկացնում։  

Դեսպանների առցանց ասուլիսը լուսաբանում էին նիդերլանդական, չինական, հայկական և ամերիկյան առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: